Բաժիններ՝

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը կպայքարի Մ22 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում է ու կփորձի պաշտպանել տիտղոսը:

«Կիսաեզրափակիչում Քոչարյանը մրցեց լատվիացի Աննա Սորոկինայի հետ ու բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն` հաղթեց 5:0 հաշվով: Ոսկե մեդալը հայ մարզիկը  կվիճարկի Ուկրաինայի ներկայացուցիչ Տատիանա Դովգալի հետ:

Հոկտեմբերի 17-ին երեկոյան ռինգ դուրս կգան տղամարդիկ: Հայաստանն ունի 4 բռնցքամարտիկ, որոնք ապահովել են առնվազն բրոնզ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031