«Թշնամին միլիոնների ծախս է արել, իհարկե, հետ չի գնա». Մասիս Զեյնալյան

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը  պարբերաբար առաջ է եկել ՀՀ տարածքում ու դիրքավորվել։ 2022 և 2023 թվականներին Սյունիքի մարզի մի շարք համայնքների ուղղությամբ թշնամին կրկին առաջ է եկել՝ Տեղ համայնքում զավթել է բնակիչներից շատերի դաշտերը, մշակովի հողատարածքները։

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանի խոսքով՝ իրատեսական չէ, որ սահմանագծումից հետո թշնամի կգնա իր օկուպացրած տարածքներից։

Նա պնդում է՝ այսօր ո՛չ Տեղ համայնքը, ո՛չ էլ Հայաստանն անվտանգ չեն, եթե իշխանությունը հայտարարում է, որ անվտանգ է, դրանից իրականությունը չի փոխվում։

Կարդացեք նաև

«2023 թվականին թշնամին այստեղ առաջ է եկել, 120 հեկտար մեր հողերից օկուպացրել է։ Մեզ համայնքի ղեկավարն ասում է՝ սպասում ենք սահմանազատմանը։ Լավ, ենթադրենք՝ սահմանազատումը 6-7 տարի է տևում, մեր հողերն այդքան պետք է մնան իրենց հսկողության տա՞կ, բնակիչն ի՞նչ մեղք ունի, որ իր հողը չի կարողանում մշակի։ Բայց իրատեսական չէ, որ սահմանազատումից հետո Ադրբեջանը հետ կգնա օկուպացրած տարածքներից, միլիոնների ծախս է արել, ամրացել է մեր տարածքում, հետ կգնա՞, իհարկե չի գնա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մասիս Զեյնալյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս