Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ամենամյա մրցանակն այս տարի շահել է ամերիկահայ գործարար Գարո Արմենը։
2024թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնից ստացվել է առերևույթ հանցագործության մասին պատշաճ հաղորդումն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբարվել է նույն դիվիզիոնի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:
2024 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը, ժամը 11:30-ին, Աշտարակի ՇԲՕ խումբը Նոր Երզնկա համայնքից մահացած վիճակում բուժկենտրոն է տեղափոխել նույն համայնքի 15-ամյա բնակչի դին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը
168.am-ը մի առիթով մանրամասն վերլուծել է 2020 թվականի հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները, դրանց միջև շղթայական հնարավոր կապը, այդ թվում՝ Գյանջայի թիրախավորման շուրջ զարգացումները, չենք անտեսել նաև հակահարձակման հայտնի օպերացիային վերաբերող բաց փաստերը՝ սկսած Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներից և դրանց խմբագրումից։
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի եղբայրը՝ Ռոդրիգո Մեսսին, WCIT-ի հրավերով գտնվում է Հայաստանում:
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը քննադատել է ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսի մտավոր ունակությունները՝ նրան անվանելով նեղմիտ։ Մասկը համապատասխան գրառումը զետեղել է X սոցիալական ցանցի իր էջում։
Ռուսաստանը և Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում են բոլոր ոլորտներում՝ ելնելով ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև տարածաշրջանային խնդիրների լուծման կարևորությունից։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում։
Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին:
Գերիներին վերադարձնելու համար պետք է իշխանություն փոխել. ամոթ եմ զգում. Մարինե Պետրոսյան
Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահի պահեստային տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Չեմ հավատում՝ աշխարհի հզորները եթե ցանկանային,չէին կարողանա ազատել Ռուբենին. «Ռուբենը» գրքի թարգմանիչ
Այս վավերագրությունը պետք է հրապարկվեր, որ Ռուբեն Վարդանյանն իմանա՝ իրեն չեն մոռացել. Գնել Նալբանդյան
«Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն» մեդիա հոլդինգը (ՎԳՏՌԿ) հայտնել է աննախադեպ հաքերային հարձակման մասին, որին ենթարկվել են ընկերության առցանց ծառայությունները։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։
Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ոչ բոլոր մասնակիցներն են, որ ողջունում են Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման փաստը։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ ադրբեջանական կողմը գուցե սպասում է աշխարհաքաղաքական նշանակության մի շարք իրադարձությունների, որոնցից հետո կկողմնորոշվի՝ ինչ սցենարով առաջ շարժվել։ Սա, նրա խոսքով, ցույց է տալիս, թե գործընթացը որքան կախյալ է աշխարհաքաղաքական իրադարձություններից։
#ՀԻՄԱ. ՌՈՒԲԵՆԸ. ԳԻՐՔ՝ ԲԱՔՎՈՒՄ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ. #ՈՒՂԻՂ
2024թ․ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:02-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սուրենավան բնակավայրի 24-ամյա բնակիչ Ա.Զ.-ն, որի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Այս ամսին հաղորդում են ՔԿ-ից:
Միացյալ Նահանգները և Արևմուտքի երկրները փորձում են խառնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» կնքման շուրջ գործընթացին, այնինչ այդ ուղղությամբ հիմնական աշխատանքը Ռուսաստանում է արվել, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկկողմ հանդիպում կանցկացնի Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հետ։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը ընտրողների հետ հանդիպում է անցկացրել հարավային Հաթայ նահանգում:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը մշակում է «Դիմադրության դաշնագրի» կնքման օրինագիծ Մերձավոր Արևելքի մի շարք երկրների և «ազատագրական շարժումների» հետ, որը նախատեսում է ռազմական և տնտեսական օգնության տրամադրում ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից դաշնագրի կողմերից մեկի վրա հարձակման դեպքում:
Ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 28-31-ը:
Լիբանանի շուրջ ստեղծված ծանր ու բարդ վիճակը Հայաստանում առաջացրել է խոսակցություններ տեղի հայ համայնքի տարհանման թեմայով: Այդ խոսակցություններն, անշուշտ, բնական են, ելնելով Լիբանանի դեմ Իսրայելի ռազմական գործողություններից և դրանցից բխող վտանգներից:
«Այս քարոզչությունը ժողովրդին հասցրել է ֆանատիզմի, ում նայում ես, ասում են՝ նախկին է, ախր այդ նախկինները երկիր չեն կործանել։ Իհարկե, կային վատ արատներ, ինչպես բոլոր երկրներում, բայց երկիրը չէին կործանում»,- եզրափակեց Հուսիկ Արան։
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ արևմտյան հատուկ ծառայությունները, առաջին հերթին բրիտանական MI-6-ը, ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբեր էին պատրաստում ռուսական մի շարք ԱԷԿ-ներում սադրանքների համար:
«Հանրային ազդարար» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սեմեոն Բաբայանն առաջիկայում պատրաստվում է նստացույց իրականացնել՝ պահանջելով հանրակրթական դպրոցներից հեռացնել 3-րդ դասարանի Մայրենի լեզվի դասագիրքը։
Ադրբեջանցի միլիարդատեր Արազ Աղալարովի որդին՝ երգիչ Էմին Աղալարովը Քսենյա Սոբչակին Բաքվով ման տալիս պատմում է «նոր տարածքների» մասին։ Այն է՝ Արցախի։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա՝ ուսումնասիրելու «Hyundai Rotem» ընկերության կողմից մշակված K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Army Recognition» պաշտպանական նորությունների հարթակը՝ հղում անելով հարավկորեական «Չոսուն բիզ» լրատվամիջոցին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում առանցքային բարեփոխումների շրջանակներում ՀԲ հետ հնարավոր համագործակցության շուրջ, անդրադարձել են մասնավորապես՝ մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներին: