Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել: Այդ  մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի՝ արձակումն իրականացվել է Ճապոնական ծովի ուղղությամբ։

Հյուսիսային Կորեան հաստատել է հրթիռի արձակումը։ Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը ցույց է տալիս երկրի կամքը՝ հակազդելու մրցակիցներին, որոնց նա մեղադրում է տարածաշրջանում իրավիճակը սրելու մեջ։ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը նշել է, որ արձակման կարևորությունն այն է, որ թարմացվել է ռազմավարական հրթիռների հզորության ռեկորդը։Ճապոնիայի ռազմական գերատեսչությունն իր հերթին հայտնել է, որ նախնական գնահատումների համաձայն՝ հրթիռի անկման շրջանը պետք է գտնվի Օկուսիրի կղզուց 300 կմ դեպի արևմուտք՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս:

Սա Հյուսիսային Կորեայի 12-րդ հրթիռային արձակումն է 2024 թվականին։ Իսկ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ Փհենյանը վերջին անգամ փորձարկել էր 2023 թվականի դեկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս