Փաստորեն «իզմ»-եր ժխտող Նիկոլը երկար տարիների խարխափումներից, դեգերումներից հետո գտավ իր ամենահարազատ «իզմ»-ը. դա լափիզմն է. Արմեն Աշոտյան
«Փաստորեն «իզմ»-եր ժխտող Նիկոլը երկար տարիների խարխափումներից, դեգերումներից հետո գտավ իր ամենահարազատ «իզմ»-ը. դա լափիզմն է: Կառուցել պետության գաղափարախոսությունը միայն ուտելու վրա՝ նշանակում է, որ ըստ Մասլոուի բուրգի՝ պետության 8-9 ֆունկցիաներից, կարիքներից երաշխավորել ամենաբազայինն ու վերջ»,- 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ իր գործով դատական նիստից հետո ասաց քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ իրականության մեջ Փաշինյանը խթանում է արտագաղթը, որովհետև եթե պետության ֆունկցիան արտագաղթն է, և հայերը Հայաստանում մնում են ուտելու համար, ապա Ամերիկայում ավելի լավ են կերակրում:
«Ռուսաստանում էլ կարող է՝ լավ կերակրեն, Ֆրանսիայում էլ ավելի լավ են կերակրում: Նիկոլի հայտարարությունն արտագաղթի խթանում էր»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: