«Փաստորեն «իզմ»-եր ժխտող Նիկոլը երկար տարիների խարխափումներից, դեգերումներից հետո գտավ իր ամենահարազատ «իզմ»-ը. դա լափիզմն է: Կառուցել պետության գաղափարախոսությունը միայն ուտելու վրա՝ նշանակում է, որ ըստ Մասլոուի բուրգի՝ պետության 8-9 ֆունկցիաներից, կարիքներից երաշխավորել ամենաբազայինն ու վերջ»,- 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ իր գործով դատական նիստից հետո ասաց քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը: