«Մեր գործողություններն ուշացած չեն, իսկ տագնապածները թող գործողություն անեն». Բագրատ Սրբազան

ՀՀ նախագահականի մոտ՝ Բաղրամյան 26-ում, ընթացող սրբազան պայքարի հանրահավաքի ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վահագն Խաչատուրյանը գիշերը դեռ չլուսացած՝ ստորագրել է Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքային կանոնակարգը։

«Երևի թե հրահանգը եղել է Ալիևի կողմից, որ՝ «գնացեք, շուտ արեք, հարցերը փակեք», որովհետև մամուլում հայտարարություն կար, որ Ալիևն էլ է ստորագրել։

Ի՞նչ է տեղի ունեցել, մեր երկրում, այսպես կոչված՝ աշխատանքային այս կանոնակարգն անցնում   է բոլոր ներպետական ընթացակարգերով, ընդհուպ՝ Սահմանադրական դատարան, ԱԺ, հետո՝ նախագահական, բայց Ադրբեջանում ստորագրում է միայն նախագահը։ Նշանակում է՝ սա միջազգային պայմանագիր չէ։ Այս գործընթացը ծայրից ծայր ստախոսություն է»,- նշեց Բագրատ սրբազանը։

Հարցին՝ ծանո՞թ է այն քննադատություններին, որ սրբազան շարժման բոլոր գործողություններն ուշացած են, Բագրատ սրբազանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Մեր գործողություններն ուշացած չեն, ճիշտ ժամանակին են, արձանագրումներ են, որոնք մեծ մասամբ նաև իրազեկման կարիք ունեն, իսկ այս թեմայով ով հուզված է, թող ինքը գործողություններ անի ավելի շուտ, իրենց կարողություններով, իրենց ժամանակի մեջ։ Մենք անում ենք այն, ինչը ծրագրել ենք»։

Նա նաև ասաց՝ Հայաստանում որևէ պետական ինստիտուտ չի աշխատում ո՛չ ֆիզիկապես, ո՛չ բարոյապես։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս