Բաժիններ՝

Կարկանդակ «Սբրիզոլոնա»

Բաղադրիչները՝

  • 300 գ ալյուր
  • 100 գ կարագ, մի փոքր էլ տապակին քսելու համար
  • 1/2 բաժակ շաքարավազ
  • 2 ձու
  • 100 գ մաքրած նուշ
  • մի փոքր աղ
  • մանր չորահաց՝ տապակին ցանելու համար

Պատրաստման եղանակը

Կարագը հալեցրեք: Նուշը ոչ շատ մանր փշուրների վերածեք:

Ալյուրը մաղեք, այն խառնեք կարագի հետ, ավելացրեք շաքարավազը, ձվերն ու աղը: Խմորի մեջ վերջինն ավելացրեք նուշը:

Կարդացեք նաև

Տապակի վրա կարագ քսեք, վրան չորահաց ցանեք:

Տապակի մեջ լցրեք խմորը և 35 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ:

Հովանալուց հետո մատուցեք:

Խորհուրդ: «Սբրիզոլոնան» պետք չէ դանակով կտրել: Ավանդույթի համաձայն՝ այն ձեռքով են մասնատում: Հաճախ այս կարկանդակը մատուցում են կարմիր քաղցր գինու հետ: Կարկանդակի կտորները կարող եք մտցնել գինու մեջ, հետո՝ ուտել: Ասում են՝ այդպես ավելի համեղ է:

Տեսանյութեր

Լրահոս