Բաժիններ՝

Ճագարը՝ տապակած պրովանսյան փնջով

Բաղադրիչները՝

  • 1,3-1,5 կգ ճագար
  • 6 պճեղ սխտոր
  • 2 ճյուղ հազրեվարդ
  • 3 ճյուղ ուրց
  • 1 դափնու տերև
  • 150-200 գ սպիտակ չոր գինի
  • 1 թ/գ մանանեխ
  • 3-4 ճ/գ ձիթապտղի յուղ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Ճագարը 8-10 մասի բաժանեք: Չորացրեք անձեռոցիկով:

Հազրեվարդի և ուրցի ցողունները հեռացրեք, տերևները կտրատեք: Մաքրեք սխտորը, մանր կտրատեք:

Կարդացեք նաև

Էմալապատ թասի մեջ լցրեք ձիթապտղի յուղը, մանանեխը, մանրացրած սխտորն ու բույսերը: Ավելացրեք աղն ու աղացած սև պղպեղը: Լավ խառնեք:

Ճագարի կտորները դրեք ստացված մարինադի մեջ: Ավելացրեք դափնու տերևը:

Էմալապատ թասի մեջ լցրեք գինու կեսը, խառնեք, փակեք կափարիչով, նվազագույնը 6 ժամով տեղադրեք սառնարանում: Կարելի է սառնարանում թողնել նաև ողջ օրը:

Ճագարի կտորները տեղադրեք խորը տապակի մեջ, վրան լցրեք մնացած գինին ու 40-50 րոպե տապակեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում՝ կտորները նվազագույնը 1-2 անգամ շրջելով: Առաջին 20-30 րոպեներին լավ կլինի, եթե միսը փայլաթիթեղով ծածկեք: Հետո փայլաթիթեղը հեռացրեք, որպեսզի միսը կարմրի:

Տապակը հանեք ջեռոցից, ծածկեք փայլաթիթեղով, թողեք 7-10 րոպե:

Ուտեստը մատուցեք տաք վիճակում, տապակած կարտոֆիլի հետ:

Տեսանյութեր

Լրահոս