Բաժիններ՝

Կարկանդակ ռատատույով

Բաղադրիչները՝

  • 2 ոչ մեծ դդմիկ
  • 2 միջին չափի քաղցր տաքդեղ
  • 2 մեծ բադրիջան
  • 6 միջին չափի հասած լոլիկ
  • 1 մեծ գլուխ սոխ
  • 2 պճեղ սխտոր
  • 1-2 ճյուղ ռեհան
  • 100 գրամ բեկոն
  • ձիթապտղի ձեթ, աղ, աղացած սև պղպեղ
  • Խմորի համար
  • 300 գ ալյուր
  • 150 գրամից մի քիչ ավել կարագ
  • 2 ձու
  • մի պտղունց աղ

Պատրաստման եղանակը

Կեղևից մաքրեք սմբուկներն ու բադրիջանները, 1,5 սմ հաստությամբ քառակուսաձև կտրատեք: Մաքրեք տաքդեղները, երկար շերտերով կտրատեք:

Թավայի մեջ մի քանի գդալ ձիթապտղի ձեթ լցրեք, տապակեք դդմիկը, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Դդմիկները տեղադրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը ներծծվի:

Կարդացեք նաև

Թավայի մեջ ձեթ ավելացրեք, տապակեք բադրիջանը, մինչև ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանալը: Կրկին տեղադրեք անձեռոցիկի վրա, որ քամվի:

Մանր կտրատեք սոխն ու բեկոնը: Խառնեք իրար, ստացված խառնուրդը մոտ 10 րոպե տապակեք նույն թավայի մեջ: Մանրացրեք ռեհանը:

Լոլիկները եռման ջրի մեջ մտցրեք, ապա՝ սառը ջրի մեջ, մաքրեք կեղևը, կտրատեք: Ճզմեք սխտորը:

Սխտորն ու լոլիկը ավելացրեք սոխին ու բեկոնին, աղ ու պղպեղ արեք, ուժեղ կրակի վրա 10 րոպե եփեք: Խառնեք պատրաստի բոլոր բաղադրիչները, ավելացրեք ռեհանը:

Խմորի համար հալեցրեք կարագը, ալյուրը մաղեք: Պնակի մեջ խառնեք կարագն ու ալյուրը, 100 մլ սառը ջուր ավելացրեք, արագ հունցեք խմորն ու այն 2 անհավասար մասի բաժանեք: Կարագը քսեք տապակին:

Բացեք խմորի մեծ կտորը, տեղադրեք տապակի մեջ, անհրաժեշտության դեպքում հեռացրեք ավելորդ խմորը, որպեսզի ծայրերը հարթ լինեն: Խմորի մեջ լցրեք բանջարեղենային խառնուրդը: Բացեք խմորի փոքր կտորը, դրանով ծածկեք բանջարեղենը, ծայրերը փակեք: Խմորի մնացորդը կարող եք օգտագործել զարդարելու համար:

Խմորի մակերեսին ձվի դեղնուց քսեք ու կարկանդակը 35 րոպեով տեղադրեք 190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Մատուցեք տաք վիճակում:

Տեսանյութեր

Լրահոս