
Որո՞նք են Թուրքիայի առջև ծառացած ամենահրատապ խնդիրները

«ASAL Research» կազմակերպությունը Թուրքիայի 26 նահանգում հարցում է անցկացրել՝ պարզելու թե որոնք են այդ երկրի ամենահրատապ խնդիրները: Արդյունքների ամփոփումից պարզվել ՝, որ հարցվածների շուրջ 55%-ը որպես ամենակարևոր խնդիրներ նշել է տնտեսությունը, գնաճը և թանկությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մյուս ուշագրավ հարցերը ներառում էին սոցիալական արդարադատության հարցը՝ 10․8% և ներգաղթյալների խնդիրը՝ 5․2%։ Նշվել են նաև գործազրկությունը, կրթությունը, ահաբեկչությունը և բարոյական արժեքները, բայց ավելի ցածր տոկոսներով:
Ըստ տոկոսային հարաբերակցության առաջնային խնդիրները դասակարգվել են հետևյալ կերպ․
Տնտեսություն/թանկություն – 54․5%
Սոցիալական արդարություն – 10.8%
Ամեն ինչ խնդիր է – 9․7%
Ներգաղթյալներ – 5․2%
Գործազրկություն – 4.3%
Կրթություն – 2.8%
Ահաբեկչություն – 2.0%
Այլ – 2.0%
Բարոյական արժեքների անկում – 1․7%
Անվտանգություն – 1.3%
Քաղաքային ենթակառուցվածքներ/երկրաշարժ – 1.1%
Քրդական հարց – 1%
Խնդիր չկա – 0.8%
Առողջապահություն – 0.6%