Պուտինն ընդգծել է Մոսկվայի և Պեկինի հարաբերությունների բավական հաջող զարգացումը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգում կազմակերպության երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արդեն 34 երկիր հայտարարել է, որ ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ի աշխատանքին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են ամերիկյան արտադրության HIMARS ռեակտիվ համակարգի երկու արկ և 59 ԱԹՍ։
Երևան քաղաքի Արտաշատի խճուղում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 10:17-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատի խճուղու թիվ 37/2 հասցեի մոտակայքում «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ., ծնված 2002 թ․) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և շրջվել։ Փրկարարներն ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերել են Ս. Գ.-ի դին, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։
Բա ինչի՞ գլխավոր դատախազի նկատմամբ քրեական գործ չի հարուցված, ինքն է չէ՞ որոշել. Հրայր Թովմասյան
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը հանդես են եկել հայտարարությամբ։
Իր գործով դատական նիստի ժամանակ Սդ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը շեշտեց՝ եթե այս գործը չկարճվի, պատասխան են տալու բոլորը՝ նախկին գլխավոր դատախազից սկսած:
Սերգեյ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի սպառազինություն ներմուծման նոր ծրագիր. Վերջերս «Նոր պաշտպանական պատվեր. Ստրատեգիա» ամսագրում հրապարակվել է իմ հոդվածը՝ Հայաստանի կողմից սպառազինության գնումների փոփոխության թեմայով։ 44-օրյա պատերազմից, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հետագա ագրեսիաներից հետո, տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռության զգալի փոփոխությունը հանգեցրել է նրան, որ Երևանի տեսանկյունից Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում […]
44-օրյա պատերազմից հետո բանակցվող Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը փակուղի է մտել։ Մինչ ՀՀ իշխանություններն ամեն հնարավոր և անհնար առիթով հայտարարում են, թե առկա տեքստը գրեթե համաձայնեցված է և պատրաստ ստորագրելուն, Բաքուն Երևանի առջև բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության, ինչպես նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը, որը նրանք որակում են «միջանցք», կամ պահանջում են սահմանել անխոչընդոտ ռեժիմ։
Իր գործով դատական նիստի ժամանակ պաշտպանական ճառի շրջանակում Հրայր Թովմասյանն անդրադարձավ ՍԴ դատավոր-անդամ բառախաղին, սահմանադրական փոփոխություններով դրանց լուծում տալու խնդրին ու գործառութային երաշխիքներին:
Մեր անվտանգության երաշխավորը կա՛մ մենք ենք, կա՛մ չկա երաշխավոր։
Մարտին Չունգոնգը տեղեկացրել է, որ համաժողովի թեմատիկան կրթությունն ու զբաղվածությունն է:
Վերջին օրերին քաղաքական գործիչներից մեկի հարցազրույցը տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել, և պարզաբանման համար ինձ են դիմել մի շարք լրատվամիջոցներ։
ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը գոհունակություն է հայտնել, որ Միացյալ Նահանգների վարչակազմը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու համար։ Այս մասին նշված է կոնգրեսականի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը՝ դրանից բխող վտանգները կոծկելու, միջանցքի սպառնալից էությունը լղոզելու և դրա՝ մեզ համար իբր շահեկանությունը «հիմնավորելու» ակտիվ աշխատանքը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.
1 միլիարդ 925 միլիոն դրամ՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերին
Փորից սկսած՝ դա ստանդարտա. Փաշինյան
Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության նախագահ Լադիսլավ Համրանը սեպտեմբերի 23-ին կայցելի Երևան։
Ո՞վ չգիտի, որ էսօր դատավորները դարձել են դատախազի ծաղրածուները. ակցիա` Կառավարության մոտ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր իրաքցի գործընկեր Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Եվրամիության օրինակով ջնջել իսլամական երկրների միջև սահմանները։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հրազդան ՋԵԿ-ի դեպքով կարող է քրեական պատասխանատվության հարց լինել. Փաշինյան
Պարեկների գործունեությանը զուգահեռ 60-70 տոկոսով հանցավորությունն աճում էր. Քյարամյան
Ոստիկանների կողմից կաշառք ստանալու 90 դեպք ենք ունեցել, պարեկներին կաշառելու՝ 48. Խաչատրյան
Թմրամիջոցների, զենք- զինամթերքի օգտագործման աճ ունենք. Սարգսան
«Կարողանալ սահմանել նպատակներ և ոչ մի դեպքում կանգ չառնել… իսկ դրա համար պետք է պատասխանել երեք հիմնական հարցի՝ ի՞նչ ենք անում, ինչպե՞ս ենք շարժվում առաջ այս անընդմեջ զարգացող աշխարհում և ի՞նչ արդյունք ենք ուզում ստանալ», այսպես պատասխանեց Դավիթ Երեմյանը «Ո՞րն է Դավիթ Երեմյանի հաջողության բաղադրատոմսը» հարցին։
17,8 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները, արձանագրվել է զենքի գործադրմամբ այդօրինակ հանցագործությունների աճ. դատախազ
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական` 8-րդ անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։
Ադրբեջանցիներին հարցրել եմ` ինչո՞ւ եք գնում, ասացին` մեզ այդպես է ասվել. դա ծրագիր էր
Ադրբեջանը բանակցություններ է վարում Իրանի տարածքով հաղորդակցության ուղիների բացման համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ Real TV-ի եթերում։
Այսօր իր գործով դատական նիստի ընթացքում Հրայր Թովմասյանը թվարկեց օրենսդրությամբ նախատեսված այն հիմքերը, որոնց պարագայում այդ վարույթը պետք է կարճվեր, հատուկ շեշտեց, որ իր ընթացակարգային անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու պարագայում գործի քննության ցանկացած փուլում գործը ենթակա է կարճման, այսինքն՝ չպետք է կատարել Սիզիփոսյան աշխատանք, եթե դա հնարավոր է չանել։