Բաժիններ՝

Հնդկաստանի ռազմածովային ուժերը պլանավորում են 300 մլն դոլար արժողությամբ հեռակառավարվող սուզանավեր կառուցել

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել 25 միլիարդ ռուփի (գրեթե 300 միլիոն դոլար) արժողությամբ ծանր հեռակառավարվող սուզանավեր ստեղծելու՝ երկրի ռազմածովային ուժերի ծրագրերին։

Նշվում է, որ ըստ The Economic Times-ի աղբյուրների՝ նման ստորջրյա դրոնների կառուցման հայտամրցույթը կհայտարարվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում։

Հնդկական նավաշինարաններին առաջարկվում է ստեղծել ավելի քան 100 տոննա կշռող սուզանավեր՝ լայն ֆունկցիոնալով և երկար ժամանակ ջրի տակ մնալու հնարավորությամբ:

Ենթադրվում է, որ այդ ապարատներն ունակ կլինեն հարված հասցնել հակառակորդի սուզանավերին և վերջրյա նավերին, ինչպես նաև ռազմածովային ուժերին թույլ կտան իրականացնել բազմաթիվ գործողություններ, այդ թվում՝ ականների տեղադրում և ականազերծում, ծովում իրավիճակի վերահսկում և սպառազինության գործարկում։

Հաղորդվում է նաև, որ Հնդկաստանի ռազմածովային ուժերը շահագրգռված են հեռակառավարվող վերջրյա նավերի նավատորմի ստեղծմամբ, որոնք պլանավորվում է ապագայում լայնորեն օգտագործել հնդկական ռազմածովային ուժերի ներուժն ամրապնդելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս