
Е վիտամինի օգտագործումը սննդի հետ կարող է իջեցնել ատոպիկ դերմատիտի առաջացման հավանականությունը. Skin Research & Technology

Հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Skin Research & Technology ամսագրում, Е վիտամինի օգտագործումը սննդի հետ կարող է իջեցնել ատոպիկ դերմատիտի առաջացման հավանականությունը։
Պեկինի չինական բժշկության համալսարանի հետազոտող Սիցին Վանգը եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են պատճառահետեւանքային կապը սննդի հետ վիտամին-հակաօքսիդանտների (վիտամիններ С, Е, կարոտին եւ ռետինոլ) օգտագործման եւ ատոպիկ դերմատիտի միջեւ։
Գիտնականները հայտնաբերել են պատճառահետեւանքային կապ Е վիտամինի օգտագործման եւ ատոպիկ դերմատիտի միջեւ։ Չի հայտնաբերվել պատճառահետեւանքային կապ մյուս երեք վիտամինների եւ ատոպիկ դերմատիտի միջեւ։
«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Е վիտամինի օգտագործումը սննդի հետ կարող է իջեցնել ատոպիկ դերմատիտի հավանականությունը։ Եվ հակառակը, վիտամին С-ի, ռետինոլի եւ կարոտինի օգտագործումը, ըստ երեւույթին, պատճառահետեւանքային կապ չունի ատոպիկ դերմատիտի հետ,- գրել են հետազոտության հեղինակները։- Թեեւ Е վիտամինի օգտագործումը կարող է պաշտպանել ատոպիկ դերմատիտից, սննդային հակաօքսիդանտ վիտամինների ընդունումը ատոպիկ դերմատիտի կանխման կամ բուժման համար պարտադիր չէ»։