Բաժիններ՝

Թրամփի պարտության դեպքում իշխանության խաղաղ փոխանցում չի լինի. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ չէ, որ իշխանության խաղաղ փոխանցում կլինի, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պարտվի նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Բայդենը հիմնվում է այն բանի վրա, որ հանրապետական թեկնածու Թրամփը հայտարարել էր, որ ինքը կարող է պարտվել միայն այն դեպքում, եթե «ընտրությունները գողանան» իրենից։

Այս մասին Բայդենն ասել է CBS News-ին տված հարցազրույցում։

«Եթե Թրամփը հաղթի, ես ոչնչում վստահ չեմ։ Եթե Թրամփը պարտվի, ես ոչնչում վստահ չեմ։ Մենք նրան լուրջ չենք ընդունում, բայց նա ամենայն լրջությամբ է ասում, երբ ասում է, որ եթե իրենք պարտվեն, արյունահեղություն կլինի, դա կլինի գողացված ընտրություն», – ասել է Բայդենը։

Թրամփը մարտին հայտարարել էր, որ եթե պարտվի 2024 թ. նոյեմբերի ընտրություններում, ապա կլինի «արյունահեղություն» ԱՄՆ ավտոարդյունաբերության և երկրի համար։ Բայդենի ընտրարշավի թիմն արագ կենտրոնացավ այս հայտարարության վրա՝ նշելով, որ Դոնալդ Թրամփը քաղաքական բռնություններ է հրահրում։

Հուլիսին Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031