
Թուրքիան ու Բուլղարիան բանակցում են գազի ու ջրի մատակարարման շուրջ

Բուլղարիայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Մալինովը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել են Ստամբուլում՝ «Botaş»-ի հետ համաձայնագրի վերանայման բանակցությունների նոր փուլ սկսելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ բուլղարական «BNR» գործակալության՝ օգոստոսի 15-ին «Botaş»-ի ներկայացուցիչները կմեկնեն Սոֆիա՝ հանդիպելու «Bulgargaz»-ի հետ։ Խորհրդարանը էներգետիկայի նախարարին հանձնարարել էր 2024 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ վերանայել Թուրքիայում հեղուկ գազի տերմինալների և գազի փոխանցման ցանցերի օգտագործման մասին համաձայնագիրը։
Ըստ Էներգետիկայի նախարարության հաղորդագրության՝ թուրքական կողմը խնդրել է նախարարներ Մալինովին և Բայրաքթարին քննարկել երկարատև երաշտի պատճառով Բուլղարիային սահմանակից Էդիրնեի շրջանի ոռոգման համար լրացուցիչ ջրով ապահովելու հնարավորությունը։