Բաժիններ՝

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում հաղթեց, «Արարատ-Արմենիա»-ն տանը պարտություն կրեց

Հայաստանը ներկայացնող երկու թիմեր` «Փյունիկ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն, ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում մրցեցին, համապատասխանաբար, ղազախական «Օրդաբասի»-ի ու հունգարական «Պուշկաշ Ակադեմիա»-ի հետ:

Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկ»-ին հաջողվեց մեկ գնդակի շնորհիվ առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Խաղի 56-րդ րոպեին «նռնագույնների» միակ և հաղթական գնդակը խփեց Օտուբանջոն: «Օրդաբասի»-«Փյունիկ»` 0:1:

Միաժամանակ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած «Արարատ-Արմենիա»-«Պուշկաշ Ակադեմիա» խաղում հունգարական թիմին հաջողվեց առավելության հասնել խաղի ավարտից մեկ րոպե առաջ խփած միակ գնդակի շնորհիվ: Գոլն իր ակտիվում գրանցեց Սոիմալոն:

Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031