Մոսկովյան փողոցի առանձին հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 23:00-07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մոսկովյան փողոցի՝ Մոսկովյան փ.-Խանջյան փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ.- Թումանյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

Քաղաքապետարանից վարորդներին հորդորում են աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Տեսանյութեր

Լրահոս