Մոսկվայի «Ռիո» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհը մարվել է
Մոսկվայի «Ռիո» առևտրի և ժամանցի կենտրոնում առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Այրվել է շենքի երեսպատումը 1-ից 4-րդ հարկերում։ «Իզվեստիյա» պարբերականը հաղորդում է, որ հրդեհը մարվել է։
Հրդեհի բռնկման մասին տեղեկություն է ստացվել ժամը 9:11-ին, և քանի որ առևտրի կենտրոնը բացվում է ժամը 10:00-ին, ներսում այցելուներ չեն եղել, տարհանման կարիք չի առաջացել, իսկ խանութների աշխատակիցները հրդեհի ազդանշանի միանալուց անմիջապես հետո արագ դուրս են եկել շենքից։
Տուժածներ չկան։Օպերատիվ ծառայությունները հայտնել են, որ հրդեհի պատճառ կարող էր լինել կարճ միացումը։