Օգոստոսի 19-ից կնվազեցվեն ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակները

Ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ցամաքային տրանսպորտով կամ հետիոտնային եղանակով, ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ՀՀ տեղափոխվող (ներմուծվող) անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և արժեքային չափաքանակների արտոնության շեմը 2024 թվականի օգոստոսի 19-ից կնվազեցվի։

Այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից, մանրամասնելով, որ եթե մինչև 2024 թվականի օգոստոսի 18-ը ներառյալ, ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Հայաստանի Հանրապետություն կարող էր տեղափոխվել 500 եվրոյին համարժեք դրամը և (կամ) 25 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ, ապա 2024 թվականի օգոստոսի 19-ից այդ չափաքանակը չի կարող գերազանցել 200 եվրոյին համարժեք դրամը և (կամ) 10 կիլոգրամը:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ նոր սահմանաչափերը կիրառվելու են 2024 թվականի օգոստոսի 19-ից՝ ցամաքային տրանսպորտով կամ հետիոտն եղանակով սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Te

Տեսանյութեր

Լրահոս