Լրագրողները վաղուց Մարզահամերգային համալիրում էին, Նիկոլ Փաշինյանը՝ ոչ
Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ամռան վերջին օրը պետք է «անցկացնի» լրագրողների հետ՝ նրանց համար հերթական ասուլիսը կազմակերպելով։
Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը տեղի կունենա օգոստոսի 31-ին Մարզահամերգային համալիրում, ժամը 12։00-ին, սակայն լրագրողներին ասել էին, որ ասուլիսին ներկայանան մոտ 1,5 ժամ շուտ, որպեսզի անվտանգության բոլոր ստուգումները մանրազնին անցնեն։
Նախանշված ժամից արդեն 30 րոպեից ավելի անցել էր, սակայն ասուլիսը դեռ չէր մեկնարկել։ Լրագրողները արդեն վաղուց Մարզահամերգային համալիրում էին, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ոչ։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր ասուլիսները մեկնարկում են ուշացումով։ Նախորդ անգամները այդ ասուլիսներն անցկացվել են Կառավարության շենքում, անվտանգության հարցերը լուծելուց զատ նաև մաքրությունն էին հաշվի առնում։
Մինչ լրագրողները նստած սպասում էին ասուլիսի մեկնարկին, մաքրուհիները մի քանի անգամ մաքրեցին աթոռն ու սեղանը, որտեղ պետք է նստեր Նիկոլ Փաշինյանը, ընդ որում մաքրում էին սպիրտով։ Մի աշխատողը մաքրում-գնում էր, նրա հետևից գալիս էր մյուս աշխատողը ու կրկին իրականացնում նույն գործողությունը։
Ի դեպ, վերջերս երբ ԱԳՆ-ից հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք հայկական կողմը մասնակցելու է Բաքվում նոյեմբերին կայանալիք COP-29 համաժողովին, ԱԳՆ-ից ասել էին, որ օոգոստոսին Նիկոլ Փաշինյանը ասուլիս կտա և կանդրադառնա նաև այդ հարցին։