Բաժիններ՝

Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքում քիմիական նյութերի պահեստում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 24/1 հասցեում գործող «Մեդիսար» քիմիական նյութերի պահեստում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահեստային հատվածում: Այրվում են ներկեր և ացետոն: Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս