Զելենսկին և Մոդին հանդիպել են Կիևում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Նրանք հարգել են այն երեխաների հիշատակը, որոնք զոհվել են ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։
Հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայի ազգային թանգարանի տարածքում, որտեղ ժամանակավորապես գտնվում է ռուսական հարվածներից զոհված երեխաներին նվիրված հուշահամալիր։
«Յուրաքանչյուր երկրի երեխա արժանի է անվտանգության։ Մենք պետք է դա հնարավոր դարձնենք»,- գրել է Զելենսկին։
Սա Հնդկաստանի նախագահի առաջին այցն է Ուկրաինա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր։ Նախքան Ուկրաինա այցելելը Մոդին պաշտոնական այցով գտնվում էր Լեհաստանում։