Կիևն առանց ԱՄՆ-ի համաձայնության մատը չէր շարժի. դեսպանը՝ Կուրսկի մարզի վրա հարձակման մասին

Կասկած չկա, որ Կուրսկի մարզի վրա հարձակված ուկրաինականզինված ուժերի զինվորականները կոչնչացվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:

«Ոչ ոք չի կասկածում, որ նրանք կոչնչացվեն։ Ոչ թե հետ կմղվեն, այլ կոչնչացվեն: Բայց այն փաստը, որ մենք դեռ չենք վերացրել Ռուսաստանի Դաշնության անվտանգության բոլոր սպառնալիքները, խոսում է միայն մեկ բանի մասին, որ պետք է ուժեղացնել բանակն ու նավատորմը, և պետք է բոլորս միասին մտածենք մեր հայրենիքի պաշտպանության մասին»,– ասել է նա Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում։

Դիվանագետը նշել է, որ Ուկրաինան ոչինչ չի անում առանց իր տերերի թույլտվության։

«Նրանք պարզապես չէին համարձակվի մատը շարժել, ինքնաձիգ կամ հրացան ուղղել մեր ուղղությամբ՝ չունենալով Վաշինգտոնի համաձայնությունը։ Կամ համենայնդեպս նրանք վստահ են, որ իրենց ցանկացած գործողություն աջակցություն կստանա արևմտյան երկրների կողմից», – ասել Է Անտոնովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031