
Դատարանը Կարապետ Պողոսյանի տնային կալանքը երկարաձգեց 3 ամսով

Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ Մարտիրոսյանի՝ 3 ամիս ժամկետով երկարաձգեց Կարապետ Պողոսյանի տնային կալանքը, անփոփոխ թողնելով 2 մլմ դրամ գրավը։ Այս մասին տեղեկացնում է Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանը։
«Փաստում ենք, որ վերջին երեք ամիսների ընթացքում պետական մարմիների կողմից ամուսնուս նկատմամբ իրականացվող ապօրինություններն իշխանության նենգ վրեժխնդրության դրսևորում են, քաղաքական ճնշումներ»,- գրում է Անգին Մալխասյանը։