«Ավելի է վատացել», «չենք զգում», «ամբողջ տարի կուտակել են՝ այդ մի օրը գնան հանգստանան՝ ինչպե՞ս կարելի է Սևանում 1 օր եղած մարդկանցով չափել», «50 տոկոսով վատացել է․ 0 ենք», «շատ բան է ասում Փաշինյանը․ թող հետ-առաջ անի՝ կտեսնի՝ լավացե՞լ է, թե՞ վատացել»․ վերոգրյալի շուրջ 168․am-ի հարցման ընթացքում հիմնականում այսպես էին արձագանքում քաղաքացիները։
2018 թվականից հետո տնտեսական աճերի, պատմական ռեկորդների մասին իշխանությունների հավաստիացումները զգալի ու տեսանելի չեն դառնում Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիների համար։
Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալները տեղեկացնում են՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպն անընդհատ ընկնում է. 2023թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը 7.4 տոկոս է կազմել՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։