Խորհրդարանի հանձնաժողովներում մեկնարկել են կառավարության գործունեության հնգամյա ծրագրի 2025թ. կատարողականի հաշվետվության քննարկումները։ Սա այս իշխանության հնգամյա ծրագրի վերջին զեկույցն է՝ ընտրություններից առաջ։
Սոթքի հանքավայրի վրա վերահսկողություն ունենալն Ադրբեջանի համար նշանակում է, որ բոլոր թևերն Ադրբեջանի ձեռքում են։ Իսկ ինչպե՞ս է լինելու այդ վերահսկողությունը՝ շահո՞ւյթն են կիսելու, զինված մարդի՞կ են կանգնելու դռան մոտ… Եթե քո երկրում գտնվող
Երբ որոշ ՔՊ-ական քարոզիչներ ինքնամոռաց գլուխ են գովում, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կրկնապատկել են, պիտի իմանան, որ դա ոչ թե թղթի վրա գրված դատարկ թվերով պետք է արտահայտվի, այլ քաղաքացիների գրպանի պարունակությամբ։ Իսկ այդ պարունակությունը տարիներ շարունակ չի ավելանում, ու դա երևում է նաև աղքատության ցուցանիշներում, որոնք գրեթե չեն նվազում։ Ծայրահեղ աղքատությունը 2018թ. Հայաստանում նույնիսկ ավելի ցածր էր, քան այսօր է։
«Հարց է առաջանում, այդ հին շենքերի բնակիչներն ի՞նչ անեն, բնակարանը վարձով տան, գնան ո՞ւր ապրեն՝ գյուղո՞ւմ։ Նախկինում ծայրամասում գույքահարկը 500 դրամ էր, հիմա կարծեմ՝ 7000-8000։ Մի խոսքով՝ շատ են թանկացրել, գույքահարկը տասնապատիկ թանկացրել են, տրամաբանական չէ՝ շենքը հնանում է, բայց գույքահարկը բարձրանում է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ֆինանսների նախարարն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «աչքալուսանք» տվեց կենսաթոշակառուներին. հայտնեց, որ հաջորդ տարվա բյուջեով կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում: Այնպես, ինչպես չեղավ 2024թ.։
2018 թվականից հետո տնտեսական աճերի, պատմական ռեկորդների մասին իշխանությունների հավաստիացումները զգալի ու տեսանելի չեն դառնում Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիների համար։