Հաճելի էր հանդիպել իմ հայրենի Կալիֆոռնիայից ժամանած ամերիկահայ զինվորականներին, որոնք «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքում հանդես են գալիս որպես թարգմանիչներ: Այս մասին գրառում է արել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ շնորհակալություն հայտնելով ծառայության համար։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով, ունի թույլ արտահայտված ախտանշաններ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարին Ժան Պիերը:
Հուլիսի 17-ին, ժամը 22:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա։
Երեկ՝ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Հուլիսի 21-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Այս տարվա մայիսին Հայաստանի առևտրային բանկերում ավանդների և վարկերի աննշան աճը հիմնականում պայմանավորված է եղել ՀՀ դրամով արտահայտված ֆոնդերի ավելացմամբ: Այս մասին նշված է Համաշխարհային բանկի ամփոփագրում:
Մինչև 2027 թ.-ը Ֆրանսիայի պետական պարտքը ներկայիս 3,1 տրիլիոն եվրոյից կարող է հասնել 3,6 տրիլիոն եվրոյի: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Հաշվիչ պալատի ղեկավար Պիեռ Մոսկովիսին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Փարիզ-2024-ի ջահի փոխանցումավազքի մասնակից Էլմիրա Կարապետյանը կիսվել է առաջին տպավորություններով:
Ձվերը հարեք կաթի ու կանաչիների հետ մինչև փրփրելը: Հարելու վերջում ավելացրեք աղն ու պղպեղների խառնուրդը:
«Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և մի՛ մոռացիր բոլոր պարգևները Նրա, Ով քավություն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր» (Սաղմ. 102:2-3):
Վրաստանում տղամարդկանցից 5 անգամ ավելի շատ կանայք են աշխատում ցածր վարձատրվող ոլորտներում (կրթություն, առողջապահություն և սոցիալական ծառայություններ)։ Այս տեղեկությունը հրապարակել է ISET հասարակական կազմակերպությունը` վկայակոչելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալները։
Էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան համոզմամբ՝ կարող եք բարելավել ձեր տրամադրությունը պարզ ճանապարհով՝ ճիշտ սննդով։ Բժիշկը Telegram-ում մթերքներ է անվանել լավ տրամադրության համար։
Իրականում ժողովրդավարությունը որևէ կապ չունի պրագմատիկ քաղաքականության, առավել ևս ու հատկապես՝ արտաքին քաղաքականության հետ։ Հայաստանի դեմոկրատական պիտակն իշխանության հերթական էժանագին քարոզչությունն է, որի համար այսօր ժողովրդավարական աշխարհը վճարում է՝ փոխարենը բավարարելով սեփական աշխարհաքաղաքական շահերը։