
Մայիսին ՀՀ առևտրային բանկերում ավանդների և վարկերի աճ է գրանցվել

Այս տարվա մայիսին Հայաստանի առևտրային բանկերում ավանդների և վարկերի աննշան աճը հիմնականում պայմանավորված է եղել ՀՀ դրամով արտահայտված ֆոնդերի ավելացմամբ: Այս մասին նշված է Համաշխարհային բանկի ամփոփագրում:
Ընդհանուր առմամբ, մայիսին ավանդներն ապրիլի համեմատ ավելացել են 3.2 տոկոսով: Ի դեպ, ապրիլին գրանցվել է ավանդների 0.4 տոկոս աճ: Մայիսին ՀՀ դրամով ավանդներն ապրիլի համեմատ աճել են 3.4 տոկոսով: