
Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել Ալիևին՝ անհապաղ ազատ արձակել ապօրինաբար ձերբակալվածներին

Ամերիկայի Միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. հայտնում են պետդեպից:
Ի թիվս այլ հարցերի՝ պետքարտուղարն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացին և ընդգծել համաձայնագրի կնքման կարևորությունը:
Անդրադառնալով ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությանը պետքարտուղարը նաև կարևորել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցությունն ընդհանուր կլիմայական և էներգետիկ նպատակների շուրջ՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել COP29-ի հաջողությանը:
Ուշագրավ է, որ ըստ հաղորդագրության, պետքարտուղարը դարձյալ հորդորել է Ադրբեջանին՝ հավատարիմ մնալ միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր ապօրինի ձերբակալվածներին։ Նա կոչ է արել Ադրբեջանին դա անել հնարավորինս արագ: