Բաժիններ՝

Բանանային անակնկալ

Բաղադրիչները՝

  • 2 տուփ քաղցր թխվածքաբլիթ
  • 2 հատ բանան
  • 300 գ կաթնաշոռ
  • 2 ճ/գ շաքարի փոշի
  • 1 թ/գ վանիլային շաքարավազ
  • 3 ճ/գ քերած շոկոլադ
  • 2 ճ/գ կոկոսի փաթիլներ

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռը տրորեք, խառնեք շաքարի փոշու և վանիլային շաքարավազի հետ: Ավելացրեք քերած շոկոլադն ու կոկոսի փաթիլները, խառնեք:

Թխվածքաբլիթը երեք շարքով շարեք կերակրի թաղանթի վրա, վրան քսեք կաթնաշոռային զանգվածը, հարթեցրեք: Շարեք մաքրած ու կտրտած բանանը: Կերակրի թաղանթի ծայրերը միացրեք ու թխվածքաբլիթները սեղմեք այնպես, որ տնակի տեսք ստանաք: Սառեցրեք:

Կարդացեք նաև

Մատուցելուց առաջ թաղանթը հեռացրեք, աղանդերը մասնատեք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930