Բաժիններ՝

«13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ… Հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը»

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նախօրեին վերջապես հայտնի դարձավ Շուռնուխի 13 տան շինարարության ավարտի եւ բնակիչներին հանձնելու մասին: Անկասկած շատ լավ տեղեկություն է: Բնակիչները թող վայելեն իրենց տները առողջ եւ խաղաղ: Մի բան միայն հետաքրքիր է՝ ծրագիրը կազմել է 1,21 միլիարդ դրամ: Դա ըստ էության 3 միլիոն դոլար է:

Հարց է առաջանում՝ 13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ:

Նշվում է, որ առանձնատան հետ մեկտեղ, բնակիչները կստանան նաեւ անասնագոմ: Անգամ անասնագոմի պայմաններում, 13 տուն ու անասնագոմ 3 միլիոն դոլարո՞վ: Դրա՞ համար էին 13 տունը գրեթե 3 տարի կառուցում:

Հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս