
Անվանվել է սրտի համար առողջարար միրգը

Բանանը կարող է անսպասելիորեն օգտակար լինել սրտի առողջության համար, ասել է գաստրոէնտերոլոգ Ազամատ Գաբուևը։ Նա news102.ru-ի հետ զրույցում պտուղն անվանել է սրտի համար օգտակար։
Բժիշկը նշել է, որ մեկ բանանը պարունակում է կալիումի օրական պահանջարկի 9 տոկոսը, ինչը դրականորեն է ազդում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Մասնագետը վստահ է, որ բանան ուտելը կարող է օգնել նորմալացնել արյան ճնշումը։ Բացի այդ, այս միրքը ածխաջրերի բարձր պարունակության շնորհիվ կարող է օրգանիզմին էներգիա ապահովել։
Գաբուևը նախազգուշացրել է, որ բանան չի կարելի ուտել դատարկ ստամոքսին՝ խուսափելու սրտի համակարգի վրա մեծ ծանրաբեռնվածությունից. այն պետք է թողնել որպես դեսերտ և սպառել ոչ ավելի, քան մեկ անգամ:
Դիաբետիկները պետք է զգույշ լինեն այս մրգի հետ. բանանի՝ ածխաջրերի բարձր պարունակության պատճառով ավելի լավ է այն փոխարինել բջջանյութով, վիտամին C-ով և կալիումով հարուստ գրեյպֆրուտով կամ խնձորով, ըստ shantnews-ի՝ եզրափակել է մասնագետը։