Դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին և դատապարտեց տուգանքի 400 հազար դրամի չափով. դատավճիռը կբողոքարկվի

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատարանը վճիռ է կայացրել:

Այդ առիթով վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։

Դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին և դատապարտեց տուգանքի 400 հազար դրամի չափով։

Վազգեն Մանուկյանի շահերի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը հայտնեցին, որ կբողոքարկեն դատավճիռը։

Պաշտպանները պահանջում են արդարացման դատավճիռ։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930