Երեկվանից հանուն քաղաքական շահերի, իշխանությունը սաստկացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամոթալի արշավը. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկվանից սկսած՝ հանուն քաղաքական շահերի, իշխանությունը սաստկացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամթոալի արշավը։ Ակնհայտ է, որ այն ընթանում է քաղաքական իշխանության բարձրագույն կազմի հրահանգով ու համակարմամբ։
Երեկվա տեղի ունեցածը պատրվակ օգտագործելով՝ փորձ է արվում պատասխանատվությունը կեղծիքներով ու վիրավորանքներով վերագրել Գարեգին Բ Կաթողիկոսին Ամենայն Հայոց և մյուս հոգևորականներին ու Մայր Աթոռին առհասարակ։ Մայր Աթոռն Սուրբ Էջմիածնի [այդ թվում՝ այսօրվա] բազմաթիվ հայտարարություններով է հերքվում, որ իշխանության այս քարոզն իրականության հետ կապ չունի։
Այն, որ Մայր Աթոռի վարկաբեկման համար իշխանությունն իր համար «պատեհ» առիթներ է փնտրում, ապացուցվում է Սարդարապատում Վեհափառ Հայրապետի մուտքի խոչընդոտների ու հոգոևորականների նկատմամբ բռնության, եկեղեցականների նկատմամբ անհանդուրժողականության խոսքի, քաղաքական որոշման հարկելու ու այլ ձևերով հետապնդման սպառնալիքների և այլ դեպքերով։
Նման դատապարտելի պահվածքը պառակտում է մեր հասարակությունը, Սփյուռքը, հրահրում է ներքին թշնամանք ու թուլացնում պետականությունը, որը հարիր չէ առհասարակ որևէ իշխանության։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի ազգային եկեղեցու կարգավիճակ ու սահմանադրական ամրագրում։ Այն մշտապես մեծագույն դեր է ունեցել մեր պատմության, ինքնության, պետականության և համերաշխության ապահովման հարցում»։