
Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Մեծ Բրիտանիան ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ և նաև միացել է Մոսկվայի բորսայի, «Ինգոսստրախ»-ի և Սանկտ Պետերբուրգի բորսայի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցներին:
Նոր պատժամիջոցների մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի կառավարությունը։
«Մենք ևս մեկ անգամ մեծացնում ենք տնտեսական ճնշումը պատժամիջոցների միջոցով՝ սահմանափակելու Ռուսաստանի հնարավորությունը՝ ֆինանսավորելու իր ռազմական մեքենան», – հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, որն այժմ գտնվում է Իտալիայում՝ G7-ի գագաթնաժողովին։
Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների գրանցամատյանը համալրվել է 42 նոր անձանցով՝ 35 իրավաբանական և 7 ֆիզիկական։
Ըստ Բրիտանիայի կառավարության հայտարարության՝ 2022 թ․ փետրվարին ռազմական գործողությունների մեկնարկից մինչ այժմ սահմանված պատժամիջոցները Ռուսաստանին զրկել են ավելի քան 400 միլիարդ դոլարի ակտիվներից և եկամուտներից։ Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում ընդգրկված են ավելի քան 2000 ֆիզիկական անձինք և ընկերություններ։