Անդրեասյանի աշխատանքի վարձատրությունը 2021 թվականի համամետ աճել է գրեթե 5 մլն դրամով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնին նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին։ Մինչև նախարար դառնալը ժաննա Անդրեասյանը 2003 թվականից աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկում՝ հասարակ օգնականից դառնալով ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2020 թվականին, երբ Անդրեասյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ էր, նրա աշխատանքի վարձատրությունը կազմում էր 14 մլն 192 հազար դրամ։

Երեք տարի անց՝ 2023 թվականին, նախարարի պաշտոնում Անդրեասյանի աշխատանքի վարձատրությունը կազմում է 19 մլն 722 հազար դրամ՝ 2021 թվականի համամետ աճելով գրեթե 5 մլն դրամով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հայտարարագրել է 2011 թվականին ձեռք բերված մեկ անշարժ գույք՝ բնակարան բազմաբնակարան շենքում, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Որպես տվյալ տարվա վերջում առկա տրանսպորտային միջոց Անդրեասյանը հայտարարագրել է 2022 թվականի արտադրության HONDA մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել հենց 2022 թվականին՝ 7 մլն 168 հազար դրամ արժողությամբ։ Նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմում են 5 մլն 370 հազար դրամ. կանխիկ դրամական միջոցներ նա չի հայտարարագրել։

Ժաննա Անդրեասյանի ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի ներկայացրած հայտարարագրի մասին «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր»։

Տեսանյութեր

Լրահոս