Բաժիններ՝

Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից

Չորս տեսակի արտադրանք՝ ալկոհոլը, ծխախոտը, հանածո վառելիքը և ուլտրավերամշակված մթերքները, տարեկան 19 միլիոն մարդու մահվան պատճառ են դառնում աշխարհում, այդ թվում՝ 2,7 միլիոն մահվան պատճառ՝ Եվրոպայում։

Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հայտարարության մեջ։

«Չորս կորպորատիվ արտադրանքներ՝ ծխախոտը, ուլտրավերամշակված սննդամթերքը, հանածո վառելիքը և ալկոհոլը, պատասխանատու են աշխարհում տարեկան 19 միլիոն մահվան կամ բոլոր մահերի 34 %-ի համար։ Միայն Եվրոպական տարածաշրջանում այս արդյունաբերությունները լիովին կամ մասամբ պատասխանատու են տարեկան 2,7 միլիոն մահվան դեպքերի համար», – ասվում է զեկույցում։

Կազմակերպությունում նշել են, որ նման ապրանքներ արտադրող ընկերությունները սպառողներին մոլորեցնում են դրանցից օգուտի կամ վնասի բացակայության մասին սուտ հայտարարություններով։ Նման մարկեթինգային հնարքները խաթարում են ոչ վարակիչ այնպիսի հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ջանքերը, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և շաքարախտը:

Այս կապակցությամբ ԱՀԿ-ն եվրոպական տարածաշրջանի 53 անդամ երկրներին առաջարկել է մի շարք միջոցներ ձեռնարկել, ներառյալ առողջության համար վնասակար ապրանքների նկատմամբ մարկետինգային կանոնների խստացում, նշված կատեգորիայի ապրանք արտադրող անդրազգային կորպորացիաների հարկերի ավելացում և այլն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս