Ազատ ոճային ըմբիշները 2 ոսկե մեդալ են նվաճել Բուդապեշտի միջազգային մրցաշարում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող վարկանիշային մրցաշարում:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած մրցաշարում Հայաստանը նվաճել է 3 մեդալ` 2 ոսկի, 1 արծաթ:
Մրցաշարի ոսկե մեդալակիր է դարձել 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն, ով եզրափակչում գերազանցել է Ղրղըզստանի ներկայացուցիչ Թաիրբեկ Ժումաշբեկուլուին։
70 կգ քաշային կարգի եզրափակչում մրցել են Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Վազգեն Թևանյանը և Արման Անդրիասյանը: Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Արման Անդրիասյանին հաջողվել է առավելության հասնել: Թևանյանը նվաճել է արծաթե մեդալ:
Առավել վաղ Հայաստանի հավաքականից Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր էին նվաճել Վազգեն Թևանյանը և Արսեն Հարությունյանը: