Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Անցած 12 ամիսների ընթացքում աշխարհում ջերմաստիճանը առավելագույնն է եղել պատմության ողջ ընթացքում, այդ թվում ՝ յուրաքանչյուր ամսվա համար առանձին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունը:
«Արդեն 12 ամիս անընդմեջ պատմության մեջ ամենաշոգն են լինում: Վերջին մեկ տարվա ընթացքում ամսվա յուրաքանչյուր փոփոխություն ուղեկցվել է ջերմաստիճանի բարձրացմամբ», -ասել Է Գուտերեշը՝ հավելելով, որ անցյալ տարի արտանետումների ծավալներն աճել են 1 տոկոսով: Նա նաև կոչ է արել արգելել հանածո վառելիքի գովազդը։
«Շատ կառավարություններ սահմանափակում կամ արգելում են գովազդել այնպիսի ապրանքներ, որոնք վնասում են մարդու առողջությանը, ինչպիսիք են ծխախոտը: Ես կոչ եմ անում բոլոր երկրներին արգելել հանածո վառելիքով աշխատող ընկերությունների գովազդը: Եվ ես կոչ եմ անում լրատվամիջոցներին և տեխնոլոգիական ընկերություններին դադարեցնել հանածո վառելիքի գովազդը», – ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թվականը պատմության մեջ երկրորդ ամենաշոգ տարին էր 2016 թվականից հետո: Օդերևութաբաններն ակնկալում են, որ առաջիկա հինգից առնվազն մեկ տարին ռեկորդային շոգ կլինի, ինչպես նաև, որ աշխարհում օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա ըստ ցելսիուսի 1,5 աստիճանով: