Բաժիններ՝

Բիլ Գեյթսը գիրք է գրում այն ​​մասին, թե ինչպես է ինքը դարձել Բիլ Գեյթս

Բիլ Գեյթսը գիրք է գրում այն ​​մասին, թե ինչպես է ինքը դարձել Բիլ Գեյթս, հայտնում է CNBC-ն։

Microsoft-ի միլիարդատեր համահիմնադիրն արդեն մի քանի գրքեր է գրել այնպիսի թեմաներով, ինչպիսիք են բիզնեսը, տեխնոլոգիաները, կլիմայի փոփոխությունը եւ գլոբալ առողջությունը: Նոր հուշագրությունը, որը վերնագրված է «Սկզբնական ծածկագիր», Գեյթսը գովազդել է իր բլոգում՝ նշելով, որ այն կլինի առաջինը, որը կկենտրոնանա իր՝ ձեւավորման տարիների վրա: «Մանկությունից մինչեւ քոլեջը թողնելու եւ Microsoft-ը բացելու իմ որոշման մասին»,- գրել է նա։

Չնայած այն հանգամանքին, որ Գեյթսը «հանրության ուշադրության կենտրոնում է քսան տարեկանից», շատերը շատ քիչ բան գիտեն նրա վաղ տարիների մասին: Նոր գիրքը կուսումնասիրի հարաբերությունները, դասերը եւ փորձառությունները, որոնք հիմք են ծառայել նրա կյանքի հետագա քայլերի համար։

68-ամյա Գեյթսը հուշերն անվանել է իր «ծագման պատմությունը» եւ խոստացել է պատմել իր կյանքի այն փուլերի մասին, որոնք կարող են ավելի շատ լույս սփռել այն գործարարի վրա, որը նա դարձել է:

style.news.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս