ԵՄ առաքելության տեղակայումից հետո որևէ մեծ հարձակում, ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, կարծես թե, չի եղել. Միրզոյան
ԵՄ առաքելության տեղակայումից հետո որևէ մեծ հարձակում, ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, կարծես թե, չի եղել: Այս մասին ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այն վիճակը, այն ծուղակը, որում հայտնվել է Հայաստանը, մի ծուղակ է, որը դուք կամ ձեր օգնությամբ ուրիշներն այդ թակարդը լարել եք տասնամյակներ շարունակ»,- դիմելով ընդդիմությանը՝ ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այն դիրքորոշումները, որ հայտնվել են տարիներով, միջոց են եղել՝ կանխելու Հայաստանի իրական ինքնիշխանությունը, սուվերենությունն ու անկախությունը։
«Այո, դա եղել է շատ քաղցր, բայց, այնուամենայնիվ, շղթա՝ ապահովելու Հայաստանի իրական անազատությունը»,- նշեց Միրզոյանը։