
Մահացել է «Էրեբունի» բ/կ Ծննդատան գինեկոլոգիալան բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Միլենա Սուքիասյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդատան գինեկոլոգիալան բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Միլենա Դմիտրիի Սուքիասյանը։
Նրա աշխատանքի շնորհիվ բազմաթիվ երեխաներ են լույս աշխարհ եկել, բազմաթիվ կանայք ստացել են բարձրակարգ բուժօգնություն։ Հոգատար և իր գործին նվիրված բժշկուհին «էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է 2003 թվականից, ավելի քան 20 տարի։
Միլենա Սուքիսյանը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ բուժական գործ մասնագիտությամբ, այնուհետև անցել է կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ։ Ստացել է նաև սոնոգրաֆիստի որակավորում։ Բժշկական գիտությունների թեկնածու էր։
«էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությունը և անձնակազմը ցավակցում է բժշկուհու հարազատներին` անդառնալի կորստի կապակցությամբ, ցանկանալով ուժ և համբերություն։