Երեկ ջրհեղեղի զոհերի համար «ողբացող» ու ընդդիմությանը քննադատող ՔՊ-ականներն այսօր «տժժում» են կենդանի երաժշտության ներքո
Երեկ իշխանությունն իր ողջ ռեսուրսով լծվել էր Բագրատ սրբազանի հայտարարած համազգային հանրահավաքը չեղարկելու գործին: Առիթն էլ գտել էին. Հայաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերածություն է գործել, հետևաբար՝ ընդդիմությունը Երևանում չպետք է հանրահավաք անի այն իշխանության դեմ, որը ձախողել է երկրի կառավարումն ամբողջովին, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների հաղթահարման տեսանկյունից:
Ավելին, ևս մեկ անգամ տեսանելի դարձավ բյուջեից միլիարդավոր դրամներ, միլիոնավոր դոլարներ մսխող Նիկոլ Փաշինյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի փռած ասֆալտի խայտառակ որակը. «Տեսա՞ք դրանց խայտառակ ասֆալտի որակը, ջուրը քշել-տարել էր, առանց հիմքի, առանց ուկրեպլենիի ասֆալտ են փռում, փողերը լափում, տեսա՞ք, թող ժողովուրդը տեսնի»,-ասաց շինարար մեր զրուցակիցը: Ինչևէ:
Հանրահավաքը, այնուամենայնիվ, կայացավ, ու իշխանական քարոզիչները սկսեցին «ողբալ», թե մարզում ջրհեղեղից զոհեր ունենք, իսկ ընդդիմությունը միտինգ է անում ու երաժշտություն միացնում, երբ Բագրատ սրբազանը հաջորդիվ բացատրեց, որ տվյալ պահին զոհերի մասին տեղեկություն չեն ունեցել, ապա տեղեկանալով՝ անմիջապես դադարեցրել են երաժշտությունը:
Այսօր, սակայն, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի օգնական, «Պերֆեկտ TV»-ի տեսանյութերի տեքստերը կարդացող Ստելլա Սարուխանյանը «Սև ու սպիտակ» անվանումով մի միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում իշխանամերձ գործիչները բավականին լավ քեֆ են արել կենդանի երգ-երաժշտության ներքո:
Գրել էր Ստելլա Սարուխանյանն ու կից հրապարակել իր լուսանկարը:
Միջոցառման դրեսս-կոդը, ինչպես կարելի է հասկանալ, կանանց համար սպիտակն է, տղամարդկանց համար՝ սևը:
Ստելլա Սարուխանյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցում են բազմաթիվ ՔՊ-ամերձ քարոզիչներ: Ազգային ժողովում աշխատող Ավետ անունով մի ՔՊ-ական պարբերաբար լուսանկարներ է հրապարակում այդ միջոցառումից:
Լուսանկարներից կարող ենք տեսնել, որ միջոցառմանը մասնակցումէ նաև Աննա Հակոբյանը: Թերևս, նրա ներկայությամբ էլ պայմանավորված է անվտանգության աշխատակիցների մասին Ստելլա Սարուխանյանի հիշատակումը:
Միջոցառման պատվավոր հյուրերի թվում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, ով սովորություն ունի հայհոյել մարդկանց:
Ուշագրավ է, որ այսօրվա խնջույքից ժամեր առաջ սույն օգտատերն «ամաչում էր» երեկվա միտինգի համար:
Իսկ լուսանկարներն ու տեսանյութերը դեռ շարունակում են տարածվել: