Երեկ իշխանությունն իր ողջ ռեսուրսով լծվել էր Բագրատ սրբազանի հայտարարած համազգային հանրահավաքը չեղարկելու գործին: Առիթն էլ գտել էին. Հայաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերածություն է գործել, հետևաբար՝ ընդդիմությունը Երևանում չպետք է հանրահավաք անի այն իշխանության դեմ, որը ձախողել է երկրի կառավարումն ամբողջովին, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների հաղթահարման տեսանկյունից:
Հայաստանի Հանրապետության պետական ծառայության համակարգին Արցախի ամբողջական կորստից հետո առաջին Նոր տարուն հրամայված է ուրախանալ… Ուրախանալ հնարավորինս բուռն, ճոխ. միջոցների պակաս, թերևս, չկա: