Բաժիններ՝

Որոնք են ստամոքսի խոցի հիմնական ախտանիշները

Ստամոքսի խոցն առաջին հերթին դրսևորվում է որպես որովայնի վերին հատվածում այրվող ցավ, ասել է ուռուցքաբան Սերգեյ Պիկուլինը։ NEWS.ru-ի հետ զրույցում նա նշել է խոցի հիմնական ախտանիշները։

Պիկուլինի խոսքով, որովայնի վերին հատվածում ցավն առավել ուժեղ է լինում դատարկ ստամոքսի ժամանակ, իսկ ուտելուց կամ այրոցի դեմ դեղամիջոցներ ընդունելուց հետո այն փոքր-ինչ նվազում է։

«Ընդհանուր առմամբ, ախտանշանները կախված են խոցի տեղայնացումից, սակայն կարելի է հայտնաբերել պեպտիկ խոցային հիվանդության մի քանի ընդհանուր դրսևորումներ: Օրինակ՝ որովայնի փքվածություն, փորկապություն, սրտխառնոց, հաճախակի քաղց»,- ասել է ուռուցքաբանը։

Ըստ shantnews-ի՝ բժիշկը խոցն անվանել է վտանգավոր հիվանդություն՝ ուղեկցվող արյունահոսությամբ և ստամոքսի ամբողջականության խախտմամբ։ Նա նաև զգուշացրել է, որ խոցը կարող է վերածվել չարորակ ուռուցքի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031