Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ
Հորդառատ անձրևներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Նազելի Բաղդասարյանը։
Նա նշել է, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ: