«Թուրքական մամուլը նորից դեֆակտոյին է ցիտում». Մհեր Աբրահամյան

Թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Թուրքական մամուլը նորից դեֆակտոյին է ցիտում: Haber 7- ծավալուն հոդվածով անդրադարձել է դեֆակտոյի «գաղափարներին»: Սա մի հատված է, որը թուրքերին ամենաշատն է դուր գալիս և հատուկ ընդգծվել է նյութում, մասնավորապես. « Երևանի կենտրոնի սրճարանում նստած Կարսի մասին ենք երազում:

Այսպես եթե մտածենք Երևանն էլ կկորցնենք: Իրական Հայաստանի և պատմական Հասատանի մեջ տարբերությունը սա է»: Այս պարբերության մեջ երկու միտքն էլ հարում է թուրքական գաղափարներին.

1. Հրաժարվել Կարսից` այսինքն ճանաչել Կարսի պայմանագիրը,

2. Եթե ոչ ապա հրաժարվել Երևանից: Լիովին թուրքական օրակարգ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031