«Ճշմարիտը հաղթելու է ստին: Ոչ մի պարագայում չխեղճանալ, չընկճվել և չհանձնվել»․ Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին չուզողների, Հայաստանը այս ծնկած վիճակից ոտքի կանգնելու է:

Ի հեճուկս բոլոր չուզողների, Հայաստանում ստեղծելու և զարգացնելու ենք (ու հիմա էլ անում ենք) ազգային գաղափարախոսության կրող քաղաքացիական հասարակություն՝ նպաստելու հայկական ուժեղ պետականության ձևավորմանը:

Ի հեճուկս բոլոր չուզողների, Հայաստանը ուժեղ պետություն դառնալու է, Արցախն էլ լինելու է հայկական:

Պետականաշինության մեջ տարիները րոպեներ են, և ներկայի ձախողումները ժամանակավոր են:

Ի հեճուկս բոլոր չուզողների, այդ թվում արևմտյան և արևելյան հատուկ նշանակության ծառայությունների, Հայաստանը ազատվելու է նիկոլներից՝ կնշանակի հակապետական տարրերից:

Խոսքը ուժ ունի, գիտելիքը լույս է, իսկ գաղափարները այդ կենարար լույսով կյանքի են կոչվում:

Ճշմարիտը հաղթելու է ստին: Ոչ մի պարագայում չխեղճանալ, չընկճվել և չհանձնվել»:

Տեսանյութեր

Լրահոս