Ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է գործեն տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո. Արմեն Գրիգորյան
Մայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում անցկացվող «Համաշխարհային անվտանգության ֆորում»-ի շրջանակներում ելույթ է ունեցել «Խաղաղության խաչմերուկի և տարածաշրջանային փոխկախվածության հեռանկարը» թեմայով:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները: Վերոնշյալի շրջանակներում խոսել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման սկզբունքների՝ հավասարության և փոխադարձության մասին և ընդգծել, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո որտեղ գտնվում են:
Ելույթի ընթացքում Ա.Գրիգորյանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրական ազդեցությունը՝ ունենալու ավելի անվտանգ և կայուն տարածաշրջան:
Փորձաքննության արդյունքում հնարավոր կլինի պարզել սպիրտ պարունակող ոչ սննդային նշանակության հեղուկների, նաև պարֆյումերային արդյունաբերության արտադրանքի ֆալսիֆիկացիայի (կեղծարարության) հանգամանքը
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Նյութագիտական բաժնում սկսել են իրականացնել սպիրտ պարունակող ոչ սննդային նշանակության հեղուկների, նաև պարֆյումերային արդյունաբերության արտադրանքի փորձաքննություններ։ Փորձաքննության շրջանակներում լուծվում են դրանց հետքերի հայտնաբերման, տեսակի որոշման նույնականացման խնդիրները, ինչպես նաև վերջիններիս ։
Նյութագիտական բաժինը, շնորհիվ նորագույն սարքերի և սարքավորումների, կարճ ժամկետներում իրականացնում է կոսմետիկական միջոցների, ինչպես նաև կենցաղային քիմիայի տարբեր արտադրատեսակների փորձաքննություններ՝ հեղուկ և փոշի լվացամիրոցներ, օճառներ, և այլն: Փորձաքննության շրջանակներում որոշվում են ոչ միայն արտադրատեսակների որակական հատկանիշները այլ նաև դրանցում առկա ծանր մետաղների հետքային պարունակությունները: